Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Դինքի գործով դատավորի և դատախազի նկատմամբ հետաքննություն կիրականացվի

Հունվար 26,2012 10:17

Թուրքիայի դատական բարձրագույն մարմինը արձակել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով վերջերս կայացված դատավճռի շուրջ հետաքննություն անցկացնելու հրամանագիր:

«Թըդեյզ Զաման» պարբերականի վկայությամբ, երկրի Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը հայտնել է, որ հետաքննություն է սկսվել Ստամբուլի քրեական 14-րդ դատարանը նախագահող դատավոր Ռյուսթեմ Էրյիլմազի և սպանության դատական գործում որպես մեղադրող կողմ հանդես եկող դատախազ Հիքմեթ Ուսթայի նկատմամբ՝ վերջիններիս կողմից մամուլում Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ մի շարք հոդվածներ հրապարակելուց հետո:

Դեռևս հայտնի չէ, արդյոք Էրյիլմազի և Ուսթայի նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված պատժամիջոցներ:

Լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռ կայացնելուց անմիջապես հետո հրապարակված մեկնաբանություններում Ստամբուլի քրեական 14-րդ դատարանը նախագահող դատավոր Ռյուսթեմ Էրյիլմազը նշել է, որ, թեպետ ինքն անձամբ չի կարող հերքել, որ սպանությունը լավ էր կազմակերպված, սակայն դատարանին ներկայացված վկայությունները բավարար չէին, որպեսզի դատավճռում նշվեր, որ սպանությունը կազմակերպված հանցագործության արդյունք էր:

Դատախազ Հիքմեթ Ուսթան սակայն արագ արձագանքել էր դատավորի այս հայտարարությանը՝ ներկայացնելով երկու էջ ծավալով միջնորդագիր, որտեղ նշվել է, որ ներկայացվել էին բավարար ապացույցներ՝ հաստատելու համար, որ հայազգի լրագրողի սպանությունն իրականացվել էր հանցագործների կազմակերպված խմբավորման գործողությունների հետևանքով:

Ամերիկայի Ձայն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031