Ջիբրալթարում մեկնարկած շախմատի «Tradewis Gibraltar Chess Festival» միջազգային բաց փառատոնում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան եւ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված երեսուն շախմատիստների մեջ են:
Այսօր Սերգեյը հանդիպում է էստոնացի Կայդո Կուլաոտսի, իսկ Գաբրիելը՝ իտալացի Սաբինո Բրունելոյի հետ:
Փառատոնի մասնակից երրորդ հայ գրոսմայստերը՝ ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը, նախորդ օրը կես միավոր է կորցրել իր համերկրացի Մարկ Առնոլդի հետ պարտիայում եւ այսօր ուժերն է չափելու Ամերիկայի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկի՝ միջազգային վարպետ Իրինա Կրուշի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ