Հունվարի 25-ի ուշ երեկոյան ԵԽԽՎ-ն քննարկեց Սերբիայի ստանձնած պարտավորությունների դիտարկման վերաբերյալ զեկույցը, որի համազեկուցողը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն է:
Նա եւ մյուս համազեկուցողը՝ էստոնացի Ինդրեկ Սաարը, Սերբիայի վերաբերյալ ներկայացրել են գրեթե նույնպիսի եզրակացություն, ինչպիսին բազմիցս ներկայացվել է Հայաստանի վերաբերյալ: Այն է, որ Սերբիան իրականացրել է «էական առաջընթաց» իր ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների իրականացման առումով՝ Վեհաժողովի 2009 թվականի բանաձեւից հետո, բայց դեռ կան ոլորտներ, որտեղ պետք է արվի ավելին, որպեսզի կարելի լինի ավարտել ԵԽԽՎ դիտարկման գործընթացը:
Դավիթ Հարությունյանն ու Ինդրեկ Սաարը ողջունել են Սերբիայի իշխանությունների մի շարք «տպավորիչ բարեփոխումները» եւ նշել, թե դրանք ձեւավորել են քաղաքական կայունության մթնոլորտ: Սակայն կոչ են արել հետագա առաջընթացի՝ դատական համակարգում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ ավելի խիստ միջոցների, ավելի անկախ ԶԼՄ-ների առումով:
Կարդացեք նաև