Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատվիրակին կոչ արեցին Լուկաշենկոյի դեմ խոսել

Հունվար 26,2012 00:37


Հաղորդել էինք, որ ԵԽԽՎ-ում հունվարի 25-ին Բելառուսում իրավիճակի քննարկման ժամանակ Հայաստանի պատվիրակությունում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո զեկուցողը հայտնեց իր անհամաձայնությունը: Մանրամասնենք, որ զեկուցողը՝ Էստոնիայի պատվիրակ Անդրես Հերկելը մասնավորապես ասաց, որ ցանկանում է իր փաստարկները ներկայացնել արտահայտված որոշ քննադատական տեսակետների առնչությամբ եւ հավելեց. «Թույլ տվեք ասել պարոնայք Ֆեդերով, Սլուցկի եւ տիկին Զոհրաբյան, որ պատժամիջոցների վերաբերյալ ձեր մեկնաբանությունը մոլորեցնող է: Թույլ տվեք եւս մեկ անգամ ընդգծել, որ որ մենք խոսում ենք պատժամիջոցների մասին, որոնց թիրախը ոչ թե ժողովուրդն է, այլ նրանք, ովքեր կեղեքում են ժողովրդին: Առաջատար քաղաքական գործիչները, նույնիսկ Ռուսաստանում եւ Հայաստանում, պետք է խոստովանեն, թե Բելառուսում Լուկաշենկոն է, որ դեմ է ժողովրդին»:

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել էր. «Հարգարժան Հերկելն իր զեկույցում կոչ է անում ուժի մեջ պահել այդ երկրի հանդեպ գործող սանկցիաները։ Մինչդեռ ինձ մի պարզ ճշմարտություն է հայտնի՝ ցանկացած սանկցիա բումերանգի էֆեկտ ունի, եւ ցանկացած սանկցիա միշտ աշխատում է ժողովրդի դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031