Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը «Tata Steel Chess» փառատոնի 10-րդ տուրում րոպեներ առաջ հերթական ֆանտաստիկ հաղթանակը տարավ:
Այս անգամ նրա զոհը դարձավ Անիշ Գիրին: Պարտիան ավարտվեց 43-րդ քայլում, բայց ինչպե՛ս. երիտասարդ, բայց մեծ ապագա ունեցող Գիրին հայտնվել էր անելանելի վիճակում՝ ունենալով ծանր ֆիգուրների առավելություն: Բայց հայ շախմատիստը նրա համար խաղատախտակի վրա այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ վերջինը ոչ թե պայքարը շարունակելու, այլ որեւէ շատ թե քիչ տրամաբանական քայլ կատարելու շանս չուներ: Հենց այդ պատճառով էլ նա կայացրեց միակ ու ամենաճիշտ որոշումը՝ ընդունել մրցակցի բացահայտ գերազանցությունը:
Արոնյանի հիմնական մրցակիցը՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը մինչ այդ եւս կես միավոր էր կորցրել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ դիմակայությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ