Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կգնա՞ Քոչարյանը մեխանիկ աշխատելու

Հունվար 25,2012 19:46

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ կհեռանա քաղաքականությունից, եթե պարտություն կրի նախագահական ընտրությունների առաջին փուլում, որն անցկացվելու է ապրիլի 22-ին:Այս տեղեկությունները երեկ տարածեցին  ֆրանսիական լրատվամիջոցները:Ինչպես եւ աշխարհի բոլոր նախագահները, Նիկոլա Սարկոզին  իր  ասելիքն ասել է  նախագահական հերթական այցի ժամանակ: Զրուցելով լրագրողների հետ, իր  ապագայի ծրագրերը  ներկայացնելով, Ֆրանսիայի նախագահն ասել է.ՙԵս 56 տարեկան եմ, զբաղվում եմ քաղաքականությամբ արդեն 35 տարի: Մասնագիտություն ունեմ եւ ամբողջությամբ կփոխեմ իմ կյանքը, Դուք իմ մասին այլեւս չեք լսի, եթե պարտվեմ ընտրություններում՚: Ընդ որում` նա նաեւ հավելել է, որ որոշել է ավարտել քաղաքական կարիերան նույնիսկ անկախ ընտրությունների արդյունքից.ՙՈրոշել եմ, որ նույն նախագահը չի կարող պաշտոնը 2 ժամկետից ավելի զբաղեցնել՚,- հայտարարել է Սարկոզին:

Ինչ ասեմ՝   լավ հայտարարություն էր, գրեթե հայավարի, մարդն անկեղծորեն բաներ ասաց, որը շատերին դուր եկավ: Ապա, սրան հաջորդեցին սոցիալական ցանցերում քննարկումները: Մեկը կարծիք հայտնեց, թե  նախընտրական PR ակցիայի մի մասն է, մյուսը  թե՝ երեւի հոգնել  է եւ ուզում  է հեռանալ, երրորդ էլ թե՝  խաբում է  ընտրողներին եւ փորձում է   այսպիսով  ավելի  շատ ձայներ ստանալ: Բոլոր տարբերակներն էլ համարում  եմ   հնարավոր:  Այս ամբողջ  պատմության մեջ ուրիշ բան է հետաքրքիր, զուգահեռները: Մեզանում դեռ ոչ մի նախագահ չի ասել, թե  երկու անգամը հերիք է: Առաջին նախագահը, թեպետ տասը տարի անց, սակայն, որոշեց կրկին փորձել, տեսանք թե ինչ ստացվեց: Երկրորդն այդպես էլ չի հաշտվում երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակին, թեպետ շատերը նրա փոխարեն կերազեին լինել նույնքան  հարուստ, նույնքան ապահովված եւ  նույնքան ՙթոշակառու՚: Սակայն, արդեն չորս տարի մարդը չի հանդարտվում, չի ուզում հաշտվել, իրեն թվում է   այն ինչ ինքը չի անում, լավ չէ, իր արածն էր ամենալավը: Կռիվ է տալիս, հարցազրույց է տալիս, չի հանդարտվում,անգամ աֆրիկյան որսը  չի  հանդարտեցնում: Այնպիսի տպավորություն է, որ եթե ձեռքը ճար  լիներ, նախագահական  պուլտը/ հեռակառավարման վահանակը. հետը կտաներ: Չի կարողացել եւ այդ պատճառով էլ չի հանդարտվում:

Այսօր գործող նախագահի մասին դեռ վաղ  է ենթադրություններ անել, նա դեռ չի հեռանում,  պետք  է  երկրորդ անգամ ընտրվի:

Ուրեմն, ինչու են նախագահները  ժամանակ առ ժամանակ այսպիսի  աշխարհացունց հայտարարություններ անում: Իմ սեփական բացատրությունը սա է՝ նախագահներն էլ մարդ են: Դրանից բխող բոլոր  լավ ու վատ կողմերով: Օրինակ, կարո՞ղ  է,չէ, նախագահը, այս դեպքում Սարկոզին, հոգնել նախագահական գործերից՝ անվերջ  թռիչքներ, ձեռքսեղմումներ,   հանդիպումներ, համաձայնություններ,  պայմանավորվածություններ,  չենք հաշվում  մուտիլովկաները/ ֆրանսիական ձեւով/  ստվերային   գործարքները  եւ  այլ բաներ:  Հոգնե՞լ է,  ուրեմն Նիկոլա  Սարկոզին: Հնարավոր է, ասում  է գնալու  է իր մասնագիտությամբ աշխատելու: Պատկերացնո՞ւմ  եք,  թե   ինչ  կզգանք, թե  Ռոբերտ Քոչարյանը/ առաջին նախագահի մասին չենք գրում, որովհետեւ հայտնի  է, նա   իր   չ-նախագահության տարիներին իրոք  աշխատել  է իր մասնագիտությամբ եւ վատ չի աշխատել, վկան՝  հրաշալի գրքերը, հոդվածները/   Սարկոզիին հետեւելով հայտարարի, թե ինքն այլեւ չի ուզում   որսի  գնալ ,  այլ, ուզում է  աշխատել   իր մասնագիտությամբ, այսինքն, ուզում է գնալ եւ ՝ մեխանիկություն անել: Թեպետ, այս դեպքում խնդիր կառաջանա՝ չգիտեմ այսօր կա՞ն համապատասխան գործարաններ, մեխանիկ աշխատելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031