Լրահոս
Օրվա լրահոսը

«Ափսոս չի՞ էս տղեն, որ տենց պառավի հետ ա». Վախենում է նման կարծիքից երիտասարդ տղամարդը

Հունվար 25,2012 18:21

«Սկզբում ամեն ինչ շատ լավ էր, ես ինձ զգում էի 18 տարեկան աղջկա նման: Խենթություններն էլ անպակաս էին: Նույնիսկ վիճում էի ընկերուհիներիս հետ, երբ ասում էին, որ ես նրան սիրում եմ երեխայիս պես, քանի որ մեր մեջ 18 տարվա տարբերություն կա: Հա, ես նրան սիրում եմ, շատ եմ սիրում, բայց որպես տղամարդու»,-ասում է 40-ամյա Սուսաննան, ով արդեն ամուսնացած կին է: Հիշում է` ամուսնու ծնողները շատ էին դեմ, նույնիսկ երկընտրանքի առջև էին կանգնեցրել իրենց որդուն` ասելով` կա՜մ իրենք, կա՜մ Սուսաննան:  22ամյա Արան ընտրում է Սուսաննային, բայց վերջինիս խոսքով` նա հաճախ է գնում իր տարեկից ծանոթ աղջիկների տուն` հաճելի ժամանակ անցկացնելու: Կինը դրան ընդհանրապես դեմ չէ, քանի որ, ինչպես ինքն է ասում. «Նա մեղավոր չէ, պատճառը երիտասարդական բնազդներն են»:

«Սերը սուտ է», «Սերը կույր է»կասեն շատերը, բայց միայն սիրողը կպայքարի իր սիրած էակի համար` մտածելով`«Սերը տարիք չի հարցնում»: Հենց այս զգացմունքի շնորհիվ է, որ զույգերը միմյանց մեջ տեսնում են ամենաարժանավորին: Այն նաև ինքնահաստատման ու ինքնադրսևորման միջոց է: Հենց սերն է ընկած ամուսնական հարաբերությունների հիմքում,նրանով է պայմանավորված ամուսնության ամրությունը: Հոգեբան Արմինե Առաքելյանի խոսքով` գրեթե միշտ աղջիկները իրենց կողքին տեսնում են իրենցից մեծ տղաների, տղաներն էլ` հակառակը, բայց երբեմն էլ…«Եթե արտասահմանում նման ամուսնությունները «ուշադրության կենտրոնում» չեն, ապա մեզ մոտ ընդունված չեն հասարակության լայն զանգվածների կողմից»,- ասում է հոգեբանը: Օրինակ` Նարեկի համար շատ կարևոր է մյուսների կարծիքը. «Ինչքան տգեղ կլինի, եթե քայլեմ կնոջս հետ ու լսեմ, որ կողքից ասում են` ափսոս չի էս տղեն , որ տենց պառավի հետ ա»,-ասում է նա: Իսկ տիկին Սոնան, ով ամուսնացած է իրենից 15 տարով մեծ տղամարդու հետ, ասում է. «Մեկ-մեկ այնքան վատ եմ զգում, երբ ամուսնուս ու երեխայիս հետ գնում եմ զբոսնելու և մեզ մոտենում են անծանոթներ, ու երեխայիս հետ խաղալով, հարցնում ամուսնուս` սա ձեր թոռնի՞կն է» : Ռոմանտիկ հայացքներիր տեր Անուշն էլ վստահեցնում է. «Սիրածս տղայի համար պատրաստ եմ ամեն ինչի, նույնիսկ կյանքս կզոհեմ»:

Հաճախ տարիքային մեծ տարբերութամբ ամուսնությունների հիմքում ընկած է նյութական շահը:Նման դեպքերում ամուսնությունը վերածվում է առևտրի`ավելիին հասնելու եսասիրության ձգտման: Շատերի կարծիքով երջանկության հասնելու ամենահեշտ ճանապարհը դա է: Բայց ինչպես ասում է հայտնի աֆորիզմը, երջանկությունը չի կարելի հաղթել խաղաքարտով կամ գնել: Երջանկությունը, ինչպես բախտը, պետք է գրավել:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031