Լրահոս
Օրվա լրահոսը

Կայքում ներկայացված է, թե երբ դիմել ՄԻՊ-ին

Հունվար 25,2012 17:25

Այսօր գործարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի նոր կայքէջը` www.pashtpan.am: Նոր կայքի միջոցով այսուհետ մարդիկ կարող են առցանց դիմել Պաշտպանին: Դիմելու ձևը և կարգը հստակ ներկայացված է կայքում:

Շատ մարդիկ տեղյակ չլինելով Պաշպանի օրենքով սահմանված լիազորություններին՝ հաճախ դիմում են այնպիսի խնդիրներով, որոնք չեն կարող լուծվել այս մարմնի գործառույթների շրջանակում: Այժմ արդեն նոր կայքում հստակ և մատչելի ներկայացված են՝ երբ դիմել և երբ չդիմել Պաշտպանին:

Կայքի նորույթներից է նաև «Հենց այս պահին» էջը, որտեղ ներկայացված է Պաշտպանի վարույթում եղած դիմումների շաբաթական վիճակագրությունը, պետական մարմինների կողմից թույլ տրված իրավախախտումները, ինչպես նաև նման իրավախախտումների կանխման և վերացման ամենավերջին դեպքերը:  

Ի դեպ, ֆեյսբուքում միաժամանակ բացվել է  «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» (https://www.facebook.com/ombudsmanarmenia) անունով էջ, որտեղ ֆեյսբուքյան օգտատերերը կարող են իրենց հուզող հարցերն ուղղել Պաշտպանին և իր աշխատակազմին, ինչպես նաև ներկայացնել տարբեր ոլորտներում տեղի ունեցող իրավախախտումները:

Ըստ ՄԻՊ հաղորդագրության

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել