Վերջին շրջանում, հատկապես քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացմանը զուգահեռ, ծավալուն քննարկումներ են ընթանում, թե արդյո՞ք դրանք պետք է ունենան նաեւ քաղաքական բնույթ: Ոմանք մտավախություն ունեն, որ այդ նախաձեռնությունները կարող են քաղաքականացվել եւ արժեքազրկվել ու օգտագործվել այս կամ այն կուսակցության նպատակների իրագործման համար: Մյուսներն էլ պնդում են, որ հենց քաղաքանացվելն է հաջողության գրավականը: ՌԱՀՀԿ-ի նախաձեռնած տեսազրույցում վերոնշյալ խնդիրներին են անդրադարձել ՄԻԺԻ-ի նախագահ, «Թեղուտ» նախաձեռնության ակտիվիստ Արփինե Գալֆայանը եւ ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: