ԵԽԽՎ առջեւ այսօր ուղերձով հանդես եկավ ու պատվիրակների հարցերին պատասխանեց Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: Առցանց հեռարձակման ընթացքում երեւաց, որ նիստի ավարտից հետո նրան մոտեցավ ու շուրջ 5 րոպե զրուցեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս հետո Aravot.am-ին հայտնեց հեռախոսով, որ Գրիգոլ Վաշաձեի հետ զրուցել է Վրաստանի բանտում պահվող ջավախքաբնակ ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին տեսնելու մասին:
Զարուհի Փոստանջյանը փոխանցեց, որ Վահագն Չախալյանի հետ կապված նամակ էր ուղարկել, բայց պատասխան չէր ստացել. «Ցանկություն ունեմ գնալ, նրան տեսնել, բանտում է գտնվում: Այդ մասին էի ցանկանում պարզել, ասացին իբրեւ պարզաբանումներ կտան, բայց մինչեւ այս պահը դեռեւս հստակ պատասխան չեմ ստացել: Տեսնենք՝ կբավարարեն խնդրանքը թե ոչ»:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև