Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում Սարկոզի է ծնվել

Հունվար 25,2012 16:55

գյումրեցի Սարկոզին

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը, այսօր կեսօրին` ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրիում տղա է ծնվել, որի անունը, ի պատիվ Ֆրանսիայի նախագահի, դրել են Սարկոզի:

Հարցին, թե ում առաջարկով են երեխային կոչել Սարկոզի, ծննդատան տնօրենը պատասխանեց ՝ծնողներն ինքնակամ են որոշել. Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի ընդունումից անչափ ոգեւորված` նրանք որոշել են իրենց շնորհակալությունն այս կերպ հայտնել:

Նշենք, որ փոքրիկ Սարկոզին ծնվել է երեք կիլոգրամ քաշով, Ախուրիկ համայնքից է, իր ծնողների առաջնեկն է, հայրը չի աշխատում:

Սարկոզիի երիտասարդ ծնողներին Գյումրու ծննդատանը հանձնել են երեխայի առողջապահության հավաստագիրն ու անձնագիրը, որտեղ արդեն իսկ ֆիքսված է նրա անուն-ազգանունը` Սարկոզի Ավետիսյան:

Սարկոզիի ծնվելու պատվին առաջինը մաղարիչ է արել Հանրապետական կուսակցությունը, 200 դոլար է նվիրել սոցիալապես անապահով այս ընտանիքին: Նորածնային պարագաներ նվիրել է նաեւ ծննդատան ղեկավարությունը:

Նշենք, որ Սարկոզիի հայրը` Կարապետը, հրաժարվել է կուսակցական քավոր ունենալուց. Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկը` Թոմիկ անունով, ցանկացել է դառնալ երեխայի քավորը , սակայն հայրը հրաժարվել է նրա առաջարկից` պատճառաբանելով, որ իրենք ունեն իրենց քավորը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031