Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուր չի լինի Արաբկիրի, Շենգավիթի եւ Աջափնյակի մի մասում

Հունվար 25,2012 16:53

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Արզնի 2 – Երևան» ջրատարի վրա վերանորոգման աշխատանքների հետ կապված, հունվարի 26-ին ժամը 9.00-ից մինչև հունվարի 27-ը ժամը 9.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Արաբկիր վարչական շրջանում` Արղության, Գրիբոյեդով, Ղափանցյան, Մալխասյանց, Ն.Զարյան, Գ.Արծրունի, Հ.Քոչար, Հ.Էմին, Ռաֆֆու, Ռիգայի,  Արաբկիրի 41, 43 փողոցների.

Շենգավիթ վարչական շրջանում` Բագրատունյաց  4, 6, 7, 8, 10, 11/1, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 24, 26, 27, 28, 29, 30, 31, 35, 36, 37, 38, 40, Բագրատունյաց 2-րդ նրբ. 3, 7, 9, 11, 13, 15, 17, Ս.Տարոնց 3, 5, 7, Ս.Տարոնց նրբանցքի, Գ.Նժդեհի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, Եղ. Թադևոսյան 13, 13/1, 15, 15/1, 17, 17/1, 19,  Արտաշիսյան 40, 42, 44/3, 44/4, 44/5, 44/6, 45/21, 46, 47/1, 48, 49/19, 51/16, 51/17, 53, 55, 57/12, Չեխով 24, 25, 28, 32, 34 շենքերում 3-ից բարձր հարկերի: Այդ նույն ժամանակ Ղարիբջանյան, Արագածի, Կողբի փողոցների առանձնատներում կնկատվի ջրամատակարարման  ցածր  ճնշում:

Իսկ Աջափնյակ վարչական շրջանում, դիտահորի հանգույցի վերանորոգման հետ կապված, հունվարի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Լուկաշին, թաղամասի, Չուխաջյան, Թերլեմեզյան, Գր.Զոհրապ, Միրաքյան, Մելիքյան փողոցների, Հասրաթյան 25/4 շենքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել