Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայի դեմ Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում

Հունվար 25,2012 16:37

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը այսօր եւս մի գրավոր հռչակագիր է ԵԽԽՎ-ում դրել շրջանառության մեջ, որը վերաբերում է Թուրքիային:

Հռչակագրին իրենց ստորագրություններով միացել են եւս 34 պատվիրակներ, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակության այլ անդամներ, մեր երկրի հարցով նախկին համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն, ներկա համազեկուցող Աքսել Ֆիշերը եւ այլք:

Փաստաթղթում ասված է, թե Թուրքիայում լրջորեն շարունակում է խոչընդոտվել արտահայտման ազատությունը «Քրեական օրենսգրքի» եւ Ահաբեկչության դեմ օրենքի միջոցով, եւ արված փոփոխությունները բավարար չեն.

ԵԽԽՎ 35 պատվիրակներն իրենց մտահոգությունն են արտահայտում այս առնչությամբ եւ կոչ անում հանրային գործիչներին ձեռնպահ մնալ զրպարտության վերաբերյալ գործընթացներ նախաձեռնելուց, «որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ մամուլի ազատության վրա»: 

Գրավոր հռչակագրին միացածները նաեւ կարծում են, որ թուրքական իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն համացանցի, ռադիոյի եւ հեռուստատեսությանը վերաբերող օրենսդրությունը. «Եվ մասնավորապես ընդունեն, որ համացանցի պարբերական գրաքննությունները եւ կայքերի արգելափակումը իրավասու վարչական մարմինների կողմից հակառակ են նրան, ինչ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակություններում»:

Փաստաթղթում նաեւ հիշատակված է Հրանտ Դինքի սպանությունը եւ կոչ արված իշխանություններին՝ «քայլեր անել արդյունավետորեն պաշտպանելու լրագրողներին բռնություններից եւ ահաբեկումներից»:

Եվս մի մեջբերում այս հռչակագրից. «Մենք մտահոգված ենք թուրքական իշխանությունների կողմից հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված Ցեղասպանության շարունակական ժխտմամբ եւ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի օգտագործմամբ լրագրողների եւ գրողների նկատմամբ հետապնդումների համար: Մենք խստորեն դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից իրենց ստանձնած միջազգային մարտավորությունների շարունակական խախտումները»:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն այսօր եւս մի գրավոր հռչակագիր  էր դրել շրջանառության մեջ՝  «Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագիրը», ըստ որի՝ սկսելով այդ հանքարդյունաբերական ծրագիրը՝ Հայաստանի իշխանությունները խախտել են մի շարք օրենքներ, եւ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ անչափելի կլինի բնությանը հասցված վնասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031