Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ասուլիսում ասաց, որ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն իրեն էլ է ֆաքսեր ուղարկել ու շանտաժի ենթարկել. «Նա մեղադրանքներ էր ներկայացնում վարչապետին ու ինձ ասում՝ եթե ինձ չգրանցես, սրանք կհրապարակեմ: Ես էլ ասացի՝ եթե գրանցման հիմքեր չկան, ես կմերժեմ: Այսինքն՝ ինչ- որ մեկը եթե կփորձի իմ հետ շանտաժով խոսել, թող մոռանա, որ էդ ճանապարհը հնարավոր է: Վարչապետի մասին բան ունեք հրապարակելու, այո, դրանք պետք է հրապարակվեն, բայց էդ ճանապարհով քո գրանցմանը երբեք չես հասնի»:
Նախարարի խոսքերով, ինքը առանձնապես չի հետաքրքրվել, թե ինչու են ատենապետին մերժել գրանցման հարցում. «Կարեւորը երկու հնարավորություն կա՝ վերադարձելիության կարգով կբողոքարկի, քննարկենք ու համապատասխան որոշում կկայացնեմ կամ էլ կգնա դատարան: Ինձ համար, որպես քաղաքացի, հասկանալի ու պարզ չէ, թե ինչպես 100- ամյա պատմություն ունեցող կուսակցության համագումարը անել, ասենք, անձնական բնակարանի միջանցքում , որտեղ 30-35 մարդ կա: Սա արդեն տարակուսանք, մտածելու տեղիք է տալիս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև