Facebook սոցցանցը սկսել է միացնել պրոֆիլների նոր ֆորմատը՝ Timeline-ը, բոլոր օգտագործողների համար: Նույնիսկ նրանք, ովքեր չեն ցանկանում օգտվել Timeline-ից, այլ տարբերակ չեն ունենա: Հաղորդում է սոցցանցի բլոգը:
Երբ այն ակտիվանա, օգտագործողները մեկ շաբաթ ժամանակ կունենան այն խմբագրելու համար, այնուհետև այն տեսանելի կլինի բոլոր այն օգտագործողներին:
Նոր ինտերֆեյսը կմիանա նաև Android և բջջային տարբերակում (m.facebook.com):
Հիշեցնենք, որ Timeline-ը ցուցադրում է օգտագործողի կողմից արված գրառումները, նկարները և այլ բովանդակություն՝ ըստ ժամանակագրական հերթականության:
Կարդացեք նաև
Ժամանակացույցում կարելի է ավելացնել նաև անցյալին վերաբերող նյութեր, որոնք կտեղադրվեն ժամանակացույցի համապատասխան հատվածում: Ցուկերբերգի խոսքով՝ պրոֆիլներն այժմ կդառնան կյանքի ալբոմ, որոնք հերթականությամբ կցուցադրեն օգտագործողի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները:
Նոր ֆորմատը թույլ կտա ընդգծել այն նկարները, գրառումները և այլ բովանդակություն, որոնք առավել կարևոր են օգտագործողի համար: Timeline-ը կցուցադրի նաև քարտեզ, որը ցույց կտա՝ որտեղ է եղել իր կյանքի ընթացքում օգտագործողը: Պրոֆիլի նոր ֆորմատը հնարավորություն կտա ընտրել նաև ֆոնային նկար:
PCNews.am