Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտի հարցը ԵԽԽՎ հասցնելը՝ «Ժառանգության» նախընտրակա՞ն PR (Տեսանյութ)

Հունվար 25,2012 16:38

«Եթե Զարուհի Փոստանջյանը Թեղուտի հարցը հասցնում է նաեւ Եվրոպա, կարծում եմ, որ դրանով նա լավ նախընտրական PR է անում «Ժառանգության» համար եւ քաղաքական պրոցեսներում լուրջ ազդեցություն կունենա: Որեւէ մեկը չի կարող համոզել, որ շոտլանդացին կամ որեւէ մեկը պայթում է Թեղուտի համար եւ Զարուհի Փոստանջյանի հետ լեզու գտնող պետք է դառնա»,- Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կերպ մեկնաբանեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ այսօր Վեհաժողովում շրջանառության մեջ դրած գրավոր հռչակագիրը Թեղուտի վերաբերյալ, որին միացել են 44 պատվիրակներ՝ Սերբիայից, Ուկրաինայից, Հունգարիայից, Լատվիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից, Ֆրանսիացից եւ այլն:

Հռչակագրում խոսվում է բնությանը հասցված վնասի մասին, ու շեշտվում, որ Հայաստանը խախտել է Օրհուսի կոնվենցիան. «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շարունակական ոտնահարումը եւ պահանջում անվավեր ճանաչել Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումները»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքը Թեղուտի հանքի շահագործմանը կողմ է այնքանով, որքանով տեղեկացված է. «Փորձագետների տվյալներով  եմ առաջնորդվում, կարծում եմ, որ բավականին լուրջ որոշում է իրականացվել, բայց միեւնույն ժամանակ ՝եթե հասարակական պահանջ կա թեկուզ փոքր զանգվածի կողմից, անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները եւս մեկ անգամ վերանայեն եւ հասարակությանը մատուցեն այն, որ հասարակության համար սպառիչ լինի պատասխանը»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031