Ստյոպա Սաֆարյանը անթույլատրելի է համարում այն, որ Սերժ Սարգսյանը շարունակում է բանակցել նաեւ ԼՂՀ-ի փոխարեն: «Դա դավադրություն է, դա այլ կերպ չես կարող համարել, քանի որ բանակցություններին մասնակցել առանց ԼՂՀ ներկայացուցիչների, այնուհետեւ հայտարարել, որ ԼՂ-ի փոխարեն մշակում են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ, սա ուղղակի դավադրություն է,- ընդգծեց նա,-Սա նշանակում է 3-րդ անձի վերաբերյալ բացարձակապես 2-րդական մարդիկ կայացնեն որոշում, որը հավասարազոր է դատավճռի եւ որին պետք է ընդամենը վերջում ասեն, որ նստիր ու մշակիր այն ժամանակացույցը, թե ինչպես ես իրականացնելու այն, ինչ մենք գրել ենք»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ