Աշխարհի խոշորագույն ՏՏ ընկերությունների գրասենյակներով հայտնի Սիլիկոնային հովտում աշխատող ՏՏ մասնագետների տարեկան միջին աշխատավարձը 2011-ին անցել է $100 հազարը: Հաղորդում է Dice Holdings ընկերությունը, որը ՏՏ ոլորտում մասնագիտացած աշխատանքային գործակալություն է:
2010-ի համեմատ 2011-ին տարեկան միջին աշխատավարձն ավելացել է 5,2% -ով՝ հասնելով $104,1 հազարի:
Նախորդ տարիներին ՏՏ ոլորտի աշխատավարձերի աճը կազմել է մոտ 2%:
Նշենք, որ ԱՄՆ այլ նահանգներում ՏՏ մասնագետների տարեկան եկամուտը ավելի ցածր է՝ 81.3 հազ. դոլար:
PCNews.am