Միջադեպը տեղի է ունեցել օրերս, երբ ֆուտբոլի Թուրքիայի առաջնության առաջատարներից մեկը համարվող «Տրաբզոնսպոր» ակումբի փոխնախագահ Նեվզատ Սակատը գտնվելիս է եղել իր տան մոտակայքում:
Ոստիկանները դեռ չեն պարզել չարագործի ինքնությունը, սակայն լրատվամիջոցները, հենվելով ականատեսների վկայության վրա, տեղեկացնում են, որ անծանոթը երեք կրակոց է արձակել, որից միայն մեկ փամփուշտ է հասել նշանակետին` վնասելով փոխնախագահի ոտքը: Սակատն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ առաջին բժշկական օգնություն ստանալով` հաջորդ օրը դուրս է գրվել:
Սպասվում է, որ նա մոտ օրերս ցուցմունք կտա կատարվածի առիթով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ