Մեծ Բրիտանիայում հայտարարված է ամենածիծաղելի եւ ամենաարտասովոր Peel մեքենաների վերածննդի մասին: Այդ մեքենաները պատրաստվել են նախորդ դարի 60-ականներին, պետք է ասել, որ այն նույնիսկ Բրիտանիայում չեն հավաքել, այլ Մեն կղզու անկախ հանրապետությունում: Իմացանք՝ auto.mail.ru կայքից:
Պատրաստվում են թողարկել 2 մոդել. մեկը կստանա P50 ինդեքս, իսկ 2-րդը կվաճառվի Trident անվանումով: Վերջինը առանձնանում է միանգամից երկու նստատեղերի առկայությամբ, Peel P50-ի երկարությունը 1370 մմ է, լայնությունը՝ 1041մմ, քաշը ընդամենը՝ 59 կգ: Այսպես, ցանկության դեպքում, հնարավոր է մեքենան, առանց դժվարության, վերցնել հետդ, ինչպես սայլակը: Նույնիսկ երկուտեղանոց Trident-ը շատ ծանր չէ՝ ընդամենը 99 կգ: