Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համամարդկային արժեքները վեր են ամեն ինչից

Հունվար 25,2012 13:08

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի ընդունած որոշումը՝  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, կրկին անգամ ապացուցեց  ֆրանսիական ժողովրդի  եւ պետության պատրաստակամությունը՝ պաշտպանելու համամարդկային արժեքները, որոշում, ինչը կարեւորագույն քայլ է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ու քրեականացնելով ցեղասպանության ցանկացած հերքում՝ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը, ըստ էության, ամբողջ աշխարհին հայտարարեց, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ընթացքում նա հավատարիմ է համամարդկային արժեքներին, բարոյականության նորմերին եւ արդարությանը: Այն, որ որոշումն ընդունվել է Ֆրանսիայի 2 պալատներում, որտեղ ներկայացված են քաղաքական տարբեր ուժեր, ապացուցում է, որ  սա ֆրանսիական ժողովրդի կամքի արտահայտությունն է: Մենք համոզված ենք, որ այս կարեւորագույն քայլը խթան կհանդիսանա ինչպես  Եվրոպայում,  այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչմանն  ու  դատապարտմանը: ՕԵԿ-ի հարյուր հազարավոր  անդամներն ու համակիրները՝  հայ ժողովրդի եւ բարի կամք արտահայտող  աշխարհի տարբեր ժողովուրդների հետ միասին, կշարունակեն պայքարել ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ  աշխարհում ցեղասպանությունների՝ որպես անմարդկային երեւույթների կանխարգելման ուղղությամբ:

ՕԵԿ մամուլի ծառայություն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031