Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի քաղաքապետի ազգականը խուսափել է պետբյուջե վճարել 29207900 դրամ

Հունվար 25,2012 12:32

ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ պետական բյուջե խոշոր չափի գումար չվճարելու փաստով։

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված քրեական գործը հարուցվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 37 շենքի բնակիչ «Վարս և Վարդ» ՍՊԸ տնօրեն 59-ամյա Գագիկ Մալխասյանի նկատմամբ։ Գ. Մալխասյանը Սևանի տարածքային հարկային տեսչություն 2008-2009 թթ. հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել, ինչի հետևանքով խուսափել է պետական բյուջե որպես հարկ վճարել 29 մլն 207 հազար 900 ՀՀ դրամ։

Փաստի առթիվ քննությունը վարում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Սևանում ֆոտոլրագրողին պատմել են, որ Գ. Մալխասյանը Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանի ազգականն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031