Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավրովը եւ Դավութօղլուն կքննարկեն Ղարաբաղի հարցը

Հունվար 25,2012 12:18

Չորեքշաբթի օրը կարճատեւ աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։ 

Իր ռուսաստանցի գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ Դավութօղլուն մասնակցելու է Ռուս – թուրքական համագործակցության բարձր խորհրդի ծրագրավորման միավորված ռազմավարական խմբի երկրորդ հանդիպմանը։ Սա հատուկ կառույց է, որ ստեղծել են Ռուսաստանի եւ Թուրքիայի կառավարությունները` համագործակցությունը է՛լ ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այս խորհրդի ղեկավարներն են երկու երկրների վարչապետները։

Երկկողմ բանակցությունների օրակարգը բավական մեծ է։ Նախարարները քննարկելու են Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակը Սիրիայում, Բալկանների հարցը, Կենտրոնական Ասիայում իրավիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդիրը։ Բայցի այդ, օրակարգում են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` համագործակցությունը էներգետիկայի բնագավառում։

Նախատեսված է, որ արտգործնախարարները բանակցությունների արդյունքում կստորագրեն համատեղ հռչակագիր։

Ծրագրվում է նաեւ, որ պաշտոնական Մոսկվան եւ Անկարան այսօր կստորագրեն համատեղ ներդրումների բանկ ստեղծելու մասին փաստաթուղթ։ Ներդրումային այս կառույցի ստեղծումը ենթադրում է, որ երկու երկրները իրենց միջեւ կնքված գործարքները իրականացնելու համար կարող են օգտագործել ազգային տարադրամները։

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը 2010 թվականին կազմել է շուրջ 25 միլիարդ դոլար։ Կողմերը, սակայն, հայտարարում են, որ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ պետք է հասնի 100 միլիարդ դոլարի։

Այս ապրանքաշրջանառության 80 տոկոսը ռուսական արտահանումն է։

Ազատություն Ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031