Երեւան: Մեդիամաքս: «Պուտին» ակումբի շուրջ սկանդալ է հասունանում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Պուտին» ակումբի նախաձեռնության ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի կողմից ղեկավարվող “ԱՊՀ երկրների երիտասարդական միություն” ՀԿ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ակումբի բացումը տեղի կունենա փետրվարի 2-ին` մեկ շաբաթից:
«Պուտին» ակումբ հիմնելու գաղափարին սատարել են տասնյակ հասարակական գործիչներ ու կազմակերպություններ, ինչպես նաեւ երեք քաղաքական ուժերի առաջնորդներ` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանն ու Ռամկավար-Ազատական կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանը», – ասված է “ԱՊՀ երկրների երիտասարդական միության” այսօրվա հաղորդագրության մեջ:
Մեդիամաքս-ը կապվեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, որ կտրականապես հերքեց լուրն այն մասին, որ ինքը աջակցություն է հայտնել «Պուտին» ակումբ հիմնելու գաղափարին:
Կարդացեք նաև
“Առաջին անգամ եմ լսում այդ մասին: Որեւէ մեկը Նիկողոսյանի հետ այդ թեմայով չի խոսել: Նման զրույց երբեւէ չի եղել”,- Մեդիամաքս-ին ասել է Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, եթե նման ակումբ է ստեղծվում, պետք է նախ հասկանալ դրա նպատակը: