Այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանական կուսակցությունների երիտթեւերը իրար հետեւից հերթով շարված «մերսի» օպերացիան էին գլուխ բերում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, Հայաստանի գյուղերում ու շրջաններում մարդիկ շարունակում էին գլուխ կոտրել երեկոյան իրենց զավակներին, իրենց մանկահասակ երեխաներին տալիք հացի համար, առավոտյան դպրոց գնալու հագուստի համար, առողջության համար, կյանքի, գոյության իրավունքի համար։
Եվ այս ամենը չափազանցություն չէ, այս ամենը դառը իրականություն է բոլոր նրանց համար, ովքեր երբեւէ եղել են Հայաստանի ուրվականացող բնակավայրերում, իսկ երեկ էլ Երեւանում տեսել են երիտիշխանավորների «մերսի» օպերացիան։
Եթե այս երիտասարդները նույն փութաջանությամբ եւ խանդավառությամբ մի փոքր աշխատեին Հայաստանի իրական խնդիրների ուղղությամբ՝ «մերսիներ» տարածելու փոխարեն, ապա Հայաստանը դրանից միգուցե ավելի շատ շահեր, իսկ Ֆրանսիան էլ հաստատ չէր նեղանա, որ ենթադրենք՝ Կարեն Ավագյան կոչվող երիտհանրապետականը չի եկել իրեն «մերսի» ասելու։
Կարդացեք նաև
«Ժամանակ»