Լրահոս
Օրվա լրահոսը

Հումոր. «հարցազրույց» Վարդան Այվազյանի հետ

Հունվար 25,2012 11:32

Պրն Այվազյան, ճի՞շտ է, որ կարծիք եք հայտնել, թե Հայ ազգային կոնգրեսում չի գտնվի տղամարդ, ով Չարենցավանի ընտրատարածքում մեծամասնականով կառաջադրվի ձեր դեմ:

– Հա տենց մի բան ասել եմ, բայց նենց սարքեցին, որ իբր ընկած՝ տղամարդ եմ ման գալիս:

– Իսկ դուք ինքներդ արդեն որոշե՞լ եք, որ առաջադրվելու եք մեծամասնականով:

– Հենց որ մեր կուսակցության ղեկավարը թույլ տա՝ ես իմ տղամարդկային որոշումը կկայացնեմ:

– Իսկ ճի՞շտ է, որ ժամանակին…

– Ստոր հերյուրանքներ են: Ես երբեք ոչ մի ամերիկյան ընկերությունից 3 միլիոն դոլար կաշառք եմ պահանջել:

– Իսկ բնապահպանության նախարար եղած ժամանակ…

– Ստոր հերյուրանքներ են: Ոչ մի հանքավայր գրանցված չի իմ անունով:

– Չէ, ուղղակի ուզում էի հարցնել՝ երբ բնապահպանության  նախարար էիք, ամենաշատն ինչի՞ վրա էիք ուշադրություն դարձնում:

– Սոչիի անտառների:

– Բայց Սոչին Հայաստանում չէ…

– Սոչին քաղաք չի, այ անգրագետ, սոչին ծառի տեսակ ա:

– Այսինքն՝ այդ անտառների պահպանո՞ւմն է եղել ձեր մշտական թիրախը:

– Ի՞նչ թիրախ, հազար անգամ ասեցի՝ ես երբեք ճայերի վրա չեմ կրակել: Տո դրանց վրա կրակել կըլնի՞, ոնց կրակում ես՝ ուխոդ են անում:

– Փաստորեն կրակե՞լ եք:

– Բառերից մի կախվի:

– Լավ, լավ: Ո՞րն է ձեր սիրած գրական ստեղծագործությունը:

– Չարենցի «Աշոտ Երկաթը»: Հիմա երկաթին լավ գին են տալիս, մանավանդ՝ չինացիք:

– Բայց «Աշոտ Երկաթը» Չարենցը չի գրել:

– Յա՛: Բա խի՞ են մեր քաղաքի անունը Չարենցավան դրել:

– Ձեր սիրած ֆիլմը:

– «Ավազահանքի գեներալները»:

– Ձեր սիրած երգը:

– Մի հատ լավ երգ կա, էն որ ջրային թռչունների վրա կրակում են: Ոնց է՞ր… «ստրելյած տակ ստրելյած…»:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031