Երեկ՝ հունվարի 24-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.00-ի սահմաններում Երևանի Գլինկայի փողոցի 2-րդ շենքի բնակիչ, «Հատուկ կապ» ՓԲԸ–ի սուրհանդակ, 64-ամյա Միշա Քալաշյանը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում գտնվող քարի հանքի վագոն–տնակում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նշված վագոն–տնակում բնակվող 57-ամյա Արմենակ Կարախանյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գոռ Ալեքսանյանի, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Արթուր Արիստակեսյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ։
Ձեռնարկված օպերատիվ–քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12.00-ի սահմաններում, Ա. Կարախանյանը նշված վագոն–տնակի պատուհանի փեղկի բռնակից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Կարդացեք նաև
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։