ԱՊՀ երկրներում երիտասարդական միության մամուլի ծառայությունն այսօր նոր հաղորդագրություն է տարածել փետրվարի 2-ին Հայաստանում բացվելիք «Պուտին» ակումբի վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Հայաստանում «Պուտին» ակումբ բացելու գաղափարին այս օրերին աջակցել են տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ գործիչներ, ինչպես նաեւ երեք կուսակցությունների առաջնորդներ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ ՀՌԱԿ առաջնորդ Հարություն Առաքելյանը»:
«Առավոտի» կողմից հավելենք, որ գոնե ՀՌԱԿ-ի մասով հաղորդագրության մեջ նշված պնդումը հակասում է Արդարադատության նախարարությունում այդ կուսակցության վերաբերյալ այժմ առկա տվյալներին: