Վերջին շրջանում «Յութուբում» է հայտնվել ու բավական թեժ քննարկումների առիթ դարձել հաղորդավարուհի Թինա Կանդելակիի մասնակցությամբ ռուսական հեռուստահաղորդումներից մեկը, որտեղ նա պատմում է հայկական հարսանիքների մասին՝ ծաղրելով հայկական ավանդույթները։ Կանդելակին նկատում է նաեւ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մերժում հարսանիքի որեւէ հրավեր, եւ կարող ես գնալ ինչ-որ հարսանիք ու հանկարծ այնտեղ Սերժ Սարգսյանին տեսնել։ Հայտնի հաղորդավարուհին, որը «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ջաղինյանի հետ համաշխարհային ճանաչում ունեցող «Ֆորդ բոյար» խաղի հայկական տարբերակն էր վարում, չի շրջանցել նաեւ նրան։ Կանդելակին հայտարարել է, որ Երեւանում բնակարան ունեն Շառլ Ազնավուրը, Շերն ու Անդրե Աղասին ու որ նրանք Ջաղինյանի հարեւաններն են։ Ասել է, որ այդ մասին իրեն իր ընկեր Ռուբեն Ջաղինյանն է հայտնել։
Երեկ մեր թղթակիցը Ջաղինյանին խնդրել է մեկնաբանել հաղորդավարուհու պահվածքը։ «Շոու է անում, ինչ ասեմ, շոու հաղորդավարուհի է նա։ Իմ գնահատականը, ինչքան էլ որ լավ է արել, բացասական է շատ այդ ամեն ինչին։ Իմ վերաբերմունքը շատ բացասական է»,- ասել Է նա։ Հարցին, թե իրեն վիրավորված զգո՞ւմ Է, Ռուբեն Ջաղինյանը պատասխանել է. «Ես, ճիշտն ասած, շատ վիրավորված չեմ զգում, որովհետեւ մենք ամեն անգամ կարող ենք տարբեր տեղեր տարբեր մարդկանց անուններ տալ»։
Նշենք, սակայն, որ Հայաստանում Կանդելակին քեֆեր Է արել Ջաղինյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց շրջապատը ներկայացնող մարդկանց հետ ու փաստորեն ստացել միայն ծաղրելու արժանի տպավորություններ։ Իսկ որ հարսանիքների, հայկական ավանդույթների մասին Կանդելակին տեղեկացել Է սերժանտական միջավայրում, վկայում Է նրա արած այն պնդումը, թե Հայաստանի հարսանիքներում մարդիկ պարելիս գոռում են. «Առաջ, Հայաստան»։ Կարելի Է պատկերացնել, թե ում եւ ինչպիսի հարսանիքների մասին է խոսում կասկածելի համբավ ունեցող այս հադորդավարուհին։ Ինչպես ասում են՝ նմանը նմանին է գտնում։
«Հայկական ժամանակ»