Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարց դրամատուրգին՝ ինչո՞ւ ես ապրում պոռնո սայթում

Հունվար 25,2012 10:38

Հատկապես վերջին շրջանում ակտիվորեն հարցազրույցներ ու ասուլիսներ տվող մեր հայտնի երգահաններից մեկը, ով, անշուշտ, հայ երգարվեստում նշանակալի տեղ ունի, սակայն ով նաեւ հայտնի է հախուռն բնավորությամբ, իր սուրբ պարտականությունն Է համարում լրագրողների հետ շփման ցանկացած առիթ օգտագործել իրեն դուր չեկող այս կամ այն մտավորականի հասցեին հայհոյախոսելու համար։ Ընդ որում, նա դա անում է, քանի որ քաջ գիտի՝ իրեն ճանաչողներից որեւէ մեկն իր հետ «գլուխ չի դնի»։ Նույնն է նաեւ հայտնի դրամատուրգներից մեկի դեպքում, ով մշտապես աչքի է ընկնում երեւույթներին ու անձանց տրվող, մեղմ ասած, վուլգար գնահատականներով։ Օրինակ՝ նախօրեին նա կայքերից մեկին ասել Էր. «Սա այն Երեւանը չէ, որ ես ապրել եմ, սա ինչ-որ պոռնո սայթ է»։ Ինչ խոսք, դա նրա անձնական կարծիքն է, սակայն հարց է առաջանում այդ դեպքում նա ինչու է ապրում պոռնո սայթում։ Կամ էլ հանրությանն առավելապես կանացի դերերով հայտնի սերիալային դերասաններից մեկը, ով իրեն «թույն դեմքի» տեղ դնելով քաղաքական գործիչներին անվանել Էր զուգարանի թուղթ, իսկ օրենսդիրներին՝ շիմպանզեներ։ Ինչ խոսք, մեր քաղաքական գործիչներին գովելու առիթներ գրեթե չկան, սակայն այդ կարգի վիրավորական արտահայտությունները եւս հարիր չեն իրեն կիրթ մարդ համարողին։ Ի վերջո, նույն այդ մտավորականները շատ են սիրում քննադատել նաեւ այսօրվա անորակ հեռուստահաղորդումներն ու սերիալները՝ նշելով, որ դրանք հանրային լայն շերտերին քարոզում են փողոցային բարքեր ու խոսելաձեւ։ Միեւնույն ժամանակ, սակայն, իրենք եւս անմասն չեն մնում դրանից՝ հանդես գալով փողոցային մակարդակի արտահայտություններով։ Ու ստացվում է, որ այսօր ունենք ոչ միան սերիալային մակարդակի հեռուստատեսություն, այլեւ սերիալային մակարդակի մտավորականներ։ Տխուր է:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031