Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.00-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է Կոմիտասից դեպի Զեյթուն տանող ճանապարհի «Լամբադա» կամրջին և հայտնվել հենասյան վրա։
Վթարի վայրից վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ավտոմեքենայի վրայից հանվել էին համարանիշները։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ավտոմեքենայի վրա եղել են Երևանի քաղաքապետարանին պատկանող համարանիշներ։
Կարդացեք նաև
Արդեն դեպքի վայր է ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Հարվածի արդյունքում պոկվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։
Ականատեսներն ավելի ուշ ֆոտոլրագրողները հայտնել են, որ համարանիշները եղել են՝ 010 ԼՍ 01:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ