Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արոնյանը մեկ միավորով պոկվեց մրցակիցներից

Հունվար 25,2012 10:12

«Tata Steel Chess» շախմատային գերմրցաշարի իններորդ տուրում առաջիններից մեկն ավարտված Լեւոն Արոնյան-Ֆաբիանո Կարուանա պարտիան, որում հայ գրոսմայստերը պարտության մատնեց իտալացուն, կրկին լավագույնն է ճանաչվել:
Մեր շախմատիստի հիմնական հակառակորդը` Մագնուս Կարլսենը պարտվեց Սերգեյ Կարյակինին, իսկ երրորդ տեղում ընթացող Թեյմուր Ռաջաբովը կես միավոր վաստակեց:

Այսպիսով, այսօր կայանալիք 10-րդ տուրից առաջ (Լեւոնը սեւերով խաղալու է Անիշ Գիրիի հետ) Լեւոն Արոնյանը 6,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նա մեկ միավորով առաջ է անցել Կարլսենից, Ռաջաբովից եւ նրանց հավասարված Վասիլի Իվանչուկից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031