Ջիբրալթարում մեկնարկած շախմատային փառատոնին մասնակցող հայ երեք շախմատիստներն էլ պայքարը հաղթանակով սկսեցին: Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեցին, համապատասխանաբար, Սալիս Լունդին եւ Ազիզ Նեզադ Հուսեյնին, իսկ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Վարուժան Հակոբյանն առավելության հասավ Մարսել Պեեկի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ