Google ընկերությունն ընդառաջ է գնացել այն օգտագործողների բողոքներին, ովքեր դժվարությամբ են կայքում գտնում իրենց անհրաժեշտ ինֆորմացիան գովազդի հեղեղի պատճառով: Google-ի կարծիքով՝ նման կայքերը չեն կարող որոնողական հարցումներում բարձր դիրքեր ունենալ:
Ընկերությունն զգուշացրել է կայքերին մի շարք կանոնների մասին, որոնց չհետևելու դեպքում կկիրառվեն կոնկրետ գործողություններ: Խոսքն այդ դեպքերի մասին է, երբ կայքի վերին մասը չափից դուրս հագեցած է գովազդներով կամ դրանց քանակությունը գերազանցում է կայքի բովանդականությունը:
Այսուհետ նման կայքերի վարկանիշը որոնողական համակարգում զգալիորեն կընկնի: Այդ նպատակով Google-ը մշակել է հատուկ ալգորիթմ, որը պարզում է գովազդի հագեցվածության աստիճանը:
Google-ի պաշտոնական բլոգը գրում է, որ այս նորամուծությունը կազդի միայն ամբողջ աշխարհի կայքերի 1%-ի վրա:
Կարդացեք նաև
PCNews.am