Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իշխանություններն ամեն ինչ անում են, որ հասարակությունը չկարողանա ինքնակազմակերպվել

Հունվար 25,2012 00:57

«Միշտ էլ Հայաստանի իշխանությունների մոտ ավանդական մոտեցում է` քննադատել միջազգային կառույցների կողմից հնչեցված գնահատականները, բայց ես չեմ կարծում, որ իշխանությունները շատ են նեղվում այդ գնահատականներից»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախորդ շաբաթ միջազգային իրավապաշտպան  Human Rights Watch եւ «Freedom House» կազմակերպությունների հրապարակած զեկույցներում տեղ գտած գնահատականներին եւ դրանց վերաբերյալ իշխանամետ քաղաքական ուժերի մեկնաբանություններին, նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: Հիշեցնենք, որ ըստ «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2012» զեկույցում ներկայացված տվյալների, Հայաստանի վերաբերյալ գնահատականը մնացել է անփոփոխ: Անցյալ տարվա նման, մեր երկիրը գնահատվել է որպես «մասամբ ազատ»:

Human Rights Watch-ը փաստում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերներն ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար: 2011 թվականի ընթացքում պաշտոնական Երեւանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան տասը սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է  հավաքների ազատությունը եւ բավարար քայլեր չի կատարել՝ բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար։

ՀՀԿ անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր մեր թղթակցի հետ զրույցում «Freedom House»-ի հրապարակածի վերաբերյալ ասել է, թե այդ կազմակերպությունը ոչ միշտ է օբյելտիվ գնահատականներով հանդես գալիս: Հանրապետական Էդ. Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հայաստանում ժողովրդավարության զարգացման առումով կատարվում են բազմաթիվ բարեփոխումներ: Քաղաքական կամքի առումով մենք իրականացրեցինք երկխոսություն, եւ գոնե 2011-ը ավելի կոռեկտ էր, ավելի համագործակցությամբ էր արտախորհրդարանական ընդդիմության հետ, քան մինչ այդ»: 

Է. Վարդանյանը չի կիսում Շարմազանովի կարծիքը եւ համաձայն է երկու զեկույցների բովանդակությանւ շեշտադրումների հետ. «Որովհետեւ երկու զեկույցներն էլ բավականին ճշգրիտ կերպով արտացոլում են հայաստանյան իրողությունները, եւ այդ կազմակերպությունների զեկույցները տարբերվում են եվրոպական չինովնիկների գնահատականներից: Եթե դիտարկենք եվրոպական չինովնիկների մոտեցումները, ապա կտեսնենք, որ նրանք որոշակիորեն մեղմել են իրենց ճնշումն իշխանությունների նկատմամբ: Իրենք արձանագրում են, որ կա որոշակի առաջընթաց: Սակայն այն ինչ-որ իրենք նշում են, կոնյուկտուրային փիլիսոփայության շրջանակներում է արվում, այսինքն եվրոպական չինովնիկները եթե տեսնում են, որ գոնե ինչ-որ մի չնչին քայլ արվել է իշխանությունների կողմից, նրանք դա արձանագրում են իրենց մոտեցումներում, որպեսզի հնարավորություն տան իշխանություններին շարունակել համագործակցությունն իրենց հետ եւ սրանով է պայմանավորված տարբերությունը, իսկ  այդ կառույցները, ասենք «Freedom House»-ը, «Human Rights Watch»-ը կոնյուկտուրայից դուրս են, խնդիր չունեն ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու իշխանությունների հետ, ինչ-որ կոնկրետ աշխատանք տանելու եւ այլն: Ըստ էության, շատ ավելի գիտական խնդիրներ են դնում եւ նաեւ իրենց փորձագիտական ներուժը փորձում են օգտագործել հանուն ամբողջ աշխարհում դեմոկրատական փոփոխությունների, մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակի հասնելու համար»:

Ինչ վերաբերում է իշխանական ուժերի արձագանքներին, ապա ըստ քաղաքական վերլուծաբանի, իշխանությունները կցանկանային, որ երկու միջազգային կազմակերպությունների գնահատականները մոտ լինեին եվրոպական չինովնիկների գնահատականներին. «Բայց մեծ հաշվով՝ նրանք մտածում են, թե քանի որ իրենք կարողանում են հասարակությանը ապակողմնորոշել, եւ մինչեւ այս պահը կարողացել են զսպել տարբեր տեսակի բողոքի դրսեւորումները, հույս ունեն, որ այդ գնահատականները մեծ հաշվով չեն ազդի քաղաքականության վրա: Այսինքն իշխանություններն աշխատում են հենց այդ ուղղությամբ, որ հասարակությունը չկարողանա ինքնակազմակերպվել եւ չկարողանա ռեալ, համակարգային փոփոխություններ հասնելուն ուղղված «ճանապարհային քարտեզ» մշակել եւ անցնել կոնկրետ գործողությունների իրականացմանը»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031