Այսօր` հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում դեպի Արմավիր ընթանալիս «ՎԱԶ 2108» մակնիշի 31 ՍՏ 589 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիր մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ 24-ամյա Արսեն Պետրոսյանը, վարելով նշված ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր գլորվելով` հայտնվել Քասախ գետի հարևանությամբ գտնվող ձորակում:
Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Օսեյանը, ում հանձնարարականով արդեն դեպքի վայր է ժամանել քարշակ ավտոմեքենան, որպեսզի վթարված ավտոմեքենան ձորից դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երկաթե արգելապատնեշների մի մասը հայտնվել էին ավտոմեքենայում: