Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ Մարդու իրավունքների նոր հանձնակատարը Լատվիայից է

Հունվար 24,2012 23:31

ԵԽԽՎ-ն այսօր ընտրեց Մարդու իրավունքների նոր հանձնակատար: Առաջադրված երեք թեկնածուներից ամենաշատ ձայները հավաքեց Նիլս Մույհնիեկսը (Nils Muiћnieks) Լատվիայից:

Քվեարկությանը մասնակցել էին ԵԽԽՎ 243 պատվիրակներ, որոնցից   27-ը քվեարկել էին Բելգիայից Պիեռ Իվ-Մոնեի, 92-ը՝ Նիդեռլանդներից Ֆրանս Թիմմերմանսի, եւ 120 հոգի Լատվիայի ներկայացուցչի օգտին:

Մարդու իրավունքների նոր հանձնակատարի պաշտոնավարումը սկսվելու է ապրիլի 1-ից եւ տեւելու է 6 տարի:

Նիլս Մույհնիեկսը եղել է Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովում Լատվիայի ներկայացուցիչը եւ գլխավորել այն 2010-ի հունվարին: Նա նաեւ ղեկավարում է Ռիգայում գործող Առաջադեմ սոցիալական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031