ՀՀ ոստիկանությունը հաստատեց Aravot.am-ի այն լուրը, որ «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն, ներկայումս Ծաղկունք գյուղի դպրոցի տնօրեն Տիգրան Հակոբյանի նկատմամբ հունվարի 14-ից ընտրվել է խափանման միջոց կալանքը: Տ. Հակոբյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով` կատարված առանձնապես խոշոր չափի գումարի յուրացման համար: Խոսքը 184 միլիոն դրամի մասին է: Ըստ նախնական տեղեկատվության, այս գործով կասկածվում է նաեւ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի եղբայրը` Վահանը, որը գտնվում է փախուստի մեջ: Ոստիկանության մեր աղբյուրի տեղեկացմամբ, Վահանին տրվել է լիազորագիր տարբեր գործարքներ կատարելու համար, ինչը նա չի արել, գումարներ չի ներդրել` յուրացրել է:
Ռուզան Մինասյան
Այլ մանրամասները` առաջիկայում: