Այսօր Լեւոն Արոնյանը հերթական տպավորիչ հաղթանակը տարավ Վայկ-ան-Զեե քաղաքում ընթացող «Tata Steel Chess» շախմատային փառատոնում:
Իներորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստը զինվորի համարձակ զոհաբերությամբ առավելություն ստացավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ եւ արդեն 47-րդ քայլում իտալացուն ստիպեց անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 6,5 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Հայ գրոսմայստերի գլխավոր մրցակից Մագնուս Կարլսենի եւ Սերգեյ Կարյակինի, ինչպես նաեւ երրորդ տեղում ընթացող Թեյմուր Ռաջաբովի եւ Գատա Կամսկու միջեւ պարտիաները դեռ շարունակվում են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ