Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան.«Աստված չանի` արտակարգ իրավիճակներ լինեն»

Հունվար 24,2012 21:38

«Առավոտը» զրուցել է արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Երիցյանի հետ: «Առավոտի» հարցին` «Արդյո՞ք ՕԵԿ վարկանիշը այսօր բավարա՞ր  է նորից մարդկանց  քվեներն ակնկալելու համար: Ժամանակին այդ վարկանիշը բավականին ընկավ հայտնի դեպքերի բերումով, այսօր ինչպիսի՞ն  են ՕԵԿ-ի սպասելիքները», պարոն Երիցյանը պատասխանեց.«Ես  չեմ ընդունում, որ մեր կուսակցության վարկանիշն ընկավ: Արթուր Բաղդասարյանը  կանգնեց  Սերժ Սարգսյանի կողքին, եւ դա շատ ճիշտ քայլ էր: Արթուր Բաղդասարյանն այսօր այն քաղաքական գործիչն է, ով ունի իր  դեմքը, ինքը միակ գործիչն է եղել, որ իր ձեռքով գրեց եւ հրաժարվեց  ԱԺ նախագահի  պաշտոնից` դառնալով ընդդիմություն: Ինքը վախկոտ տղա չի, եկեք սրանից սկսենք, ինքը պաշտոնի համար չկանգնեց Սերժ Սարգսյանի կողքին,  ոչ, ինքը զգաց, որ եթե այդ պահին հանկարծ սխալ քայլ արվի, գուցե ամբողջ երկիրը գնա անդունդ: Իսկ մեր հարեւանները, իհարկե, սպասում  են, որ մեր երկրում  այդպիսի վիճակ ստեղծվի: Այդ պատճառով, յուրաքանչյուրը պետք  է մտածի, թե ո՞ր քայլն է ճիշտ: Ես համոզված եմ, որ 2008-ին Արթուր Բաղդասարյանի քայլը շատ ճիշտ էր , ինքը  ճիշտ է կողմնորոշվել` կանգնելով Սերժ Սարգսյանի կողքին: Տեսեք, թե  վերջին  տարիներին մեր երկիրը ինչ զարգացում ապրեց: Ինչ վերաբերում է կուսակցության վարկանիշին,ապա այն բարձր  է, եւ եթե դուք  ամեն հինգշաբթի  գաք կուսակցության գրասենյակ, կտեսնեք, թե մեր  կուսակցության քաղխորհրդի նիստերում  որքան մարդ է գալիս եւ անդամագրվում մեր կուսակցությանը»: «Դուք  ղեկավարում  եք  ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարությունը, որն այսօր դարձրել է բավականին հզոր կառույց: Ըստ Ձեզ` ի՞նչ կլինի քաղաքական դաշտում, հնարավոր համարո՞ւմ  եք   արտակարգ իրավիճակներ ընտրական գործընթացներում»,- մեր այս հարցին էլ պարոն Երիցյանը պատասխանեց.«Աստված չանի, որ արտակարգ իրավիճակներ լինեն, դա մեր այս փոքրիկ  երկրի վերջի սկիզբը կդառնա»: 
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք տպագիր «Առավոտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031