«Ֆրանսիայի ծերակույտի կողմից «քրեականացնող» օրինագծի ընդունմանը երբեք չէի անդրադառնա, եթէ հերթական անգամ չապշեի հայրենակիցներիս անտեղի հրճվանքի վրա»,- Aravot.am-ին իր կարծիքը փոխանցեց «Հայկական ընտրություն» հախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը:
Մեր զրուցակցի կարծիքով Ֆրանսիան օրենքն ընդունել է բացառապես իր շահերից ելնելով. «Այո, ցեղասպանության ճանաչումները կամ նման օրենքները կարող են որպես մարտավարական զենք կիրառվել հայոց դիվանագիտության կողմից, բայց այսօր այն չկա: Չկա նաեւ նպատակ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում եւ մայր հողի վրա հայության վերամիավորում, որոնց ճանապարհին մի օր մենք ստիպված կլինենք «այլուր փոխադրել» տասնյակ միլիոնավոր թուրքերի եւ քրդերի: Կրկին մի պարզ ճշմարտություն ասեմ՝ Հայաստան ներգաղթող յուրաքանչյուրր ընտանիք, ազատագրված տարածքում բնակություն հաստատող յուրաքանչյուր անհատ երիցս կամ անթիվս ավելին արժեն, քան ցեղասպանության բոլոր ճանաչումները միասին վերցրած: Անցած գիշեր Քարվաճառում մի երեխա է ծնվել. դա ավելի լուրջ իրադարձություն է», -կարծում է Ալեքսանդր Քանանյանը:
Նելլի Գրիգորյան