Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովազը նվիրելու նկարները գուցե մոնտաժվա՞ծ են

Հունվար 24,2012 19:57

Մամուլում քննարկումների տեղիք էր տվել այն, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ադամանդակուռ շղթայով հովազի արձան էր նվիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ նույն նվերից ժամանակին ստացել էր նաեւ ՀՀ էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քննարկումների հիմնական թիրախն այն էր, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք ունե՞ն այդպիսի թանկարժեք նվերներ ընդունել, հաշվի առնելով, որ նրանց թույլատրելի նվերի շեմը 100 հազար դրամ է:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ինչպե՞ս պետք է վարվեին նախագահները այդտեսակ նվերների հետ` նա ասաց, որ անձամբ այդ նյութերին ծանոթ չէ, բայց, սեփական օրինակից ելնելով, գտնում է, որ այդ լուսանկարները, որտեղ պատկերված է նվերը տալու պահը, չի բացառվում, որ «սարքած» լինեն. «Youtube-ում դրված է մի տեսահոլովակ, որտեղ ես հայհոյում եմ Ազգային ժողովում, դրանից հետո էլ այնտեղ ծափահարում են այդ հայհոյանքներին, բայց իրականում նման բան չի եղել, դա ամբողջությամբ ժամանակակից տեխնոլոգիայով մոնտաժված է, եւ ես հիմա չեմ կարող ասել` այդ նկարներն իսկակա՞ն են, թե՞ իսկական չեն: Հանրապետության նախագահի, վարչապետի նվերների հարցը կարգավորվում է օրենքով, եւ բնական է, որ եթե նման նվեր ստացած լինեն` պետք է անեն այն, ինչ օրենքով նախատեսված է, դե էնտեղ թանգարան հանձնել է, բան է…»:

Իսկ Հանրային խորհրդի մեկ այլ անդամ` ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Աթոյանը, կարծում է, որ օրենքը սահմանափակում է դնում միայն պաշտոնական նվերների մասով, իսկ ծնունդին, կնունքին, Նոր տարվա առիթով ով ինչ ուզի` կարող է նվիրել. «Օրենքի տեսակետից, կարծում եմ, դա թույլատրելի է, այլ հարց է, որ էթիկայի տեսանկյունից նա կարող է չվերցնել այդ նվերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031