Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Անժելա Սարգսյանի գործով ամբաստանյալի միջնորդությունը

Հունվար 24,2012 19:26

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ հունվարի 24-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել էր դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում՝ լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածած Կարեն Արայանի դատավարությունը։

PrevPhoto
NextPhoto
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը որոշ մանրամասներ հայտնեց դատից: Դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` նիստն ընթանում էր դռնփակ կարգով, քանի որ վերաբերում էր մարդու անձնական կյանքին: Արդեն իսկ տեղեկացրել էինք, որ այսօրվա դատական նիստին Անժելա Սարգսյանը չէր ներկայացել, և դռնփակ դատական նիստը, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` տեղի է ունեցել ոչ միայն առանց նրա, այլեւ` առանց նրա ներկայացուցչի, եթե իհարկե Անժելա Սարգսյանն ունի ներկայացուցիչ` նշված դատական նիստին մասնակցելու համար։ Դատարան էին ներկայացել գործով անցնող մի քանի վկաներ, այդ թվում՝ դերասաններ, սակայն այսօրվա դատական նիստում դատարանը ոչ մի վկայի չի լսել։

Դատական նիստի ժամանակ Կ. Արայանի պաշտպան Արթուր Ղարիբյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին, որպեսզի իր պաշտպանյալը գրավով ազատ արձակվի։ Փաստաբանի միջնորդությանը դեմ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը։ Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց միջնորդությունը մերժել՝ պատճառաբանելով, որ դեռ դատաքննության ընթացքում պետք է լսվեն կարևոր վկաներ, իսկ դրսում լինելով ամբաստանյալը կարող է ճնշում գործադրել նրանց նկատմամբ։

Այսօրվա դատական նիստին ցուցմունք է տվել ամբաստանյալը։ Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 13-ին՝ ժամը 11.30-ին։ Դատարանի շենքում էր նաև Կարեն Արայանի մայրը՝ Մարինան, ով հրաժարվեց խոսել լրագրողների հետ՝ հայտնելով, որ իր բոլոր հարցերի պատասխանները կարող է տալ միայն Անժելա Սարգսյանը։ Նա ասել է` «ցանկություն ու տրամադրություն չունեմ խոսելու»։

Ի դեպ, ամբաստանյալ Կ. Արայանը հանցագործ աշխարհում հայտնի, նախկին «օրենքով գող» Շուրիկի որդին է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031