Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հերիք է` ֆրանսիացիներին մերսիներ ասենք»

Հունվար 24,2012 19:07

Դերենիկ Մալխասյանը` մեջտեղում, դեմ է «մերսիներին»:

Այսօր «Սիվիլիտաս» հիմնադրամը Գյումրիում  քննարկումներ էր կազմակերպել  քաղաքական ու տնտեսական հարցերի շուրջ, օրինակ` ի՞նչ անել, որ Գյումրին փրկվի, կյանքը մայրաքաղաքից մարզեր տեղափովի և այլն:

Հիմնադրամի փորձագետ  Թաթուլ  Հակոբյանը բանախոսներից նաև կարծիք հարցրեց հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի ու երեկ Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման մասին:

«Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանը այն համոզմանն էր, որ թուրքերը ճկուն են և ֆրանսիացիներից այսպիսի ապտակ  ստանալուց հետո` կփորձեն շփման ճանապարհներ գտնել, մինչդեռ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը զարմացավ այն մարդկանց վրա, ովքեր հրճվանքով  են  խոսում այս մասին: «Պետք է սա ընդունել որպես պարտավորություն , չարժե էդքան մեծ ուրախությամբ ֆրանսիացիներին շնորհակալություն հայտնել ու համազգային տոնախմբություն սարքել ցեղասպանության ընդունումը, սա ստրկական հոգեբանություն է, հերիք է «մերսիներ» ասենք: Ֆրանսիան ոչ թե լավություն է արել, այլ սա արել է`  ելնելով իր քաղաքական շահերից, շուտ պիտի աներ` հարյուր տարի առաջ,  եթե շահը չի խոսում, ինչո՞ւ հենց հիմա ընդունեց, ինչո՞ւ չարեց 20 կամ 50 տարի առաջ: Ազգային արժանապատվությունը չարժե կորցնել»,-կարծիք հայտնեց Դերենիկ Մալխասյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031