Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն պետք է հայտնել, բայց ոչ այս աստիճան»

Հունվար 24,2012 18:32

Հունվարի 24-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդկան Միությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, մի շարք բուհ-երի ուսանողական խորհուրդները եւ այլ երիտասարդական կազմակերպություններ հավաք էին կազմակերպել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, շնորհակալություն հայտնելու Ֆրանսիային եւ ֆրանսիացիներին երեկ` հունվարի 23-ին ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանությունը  քրեականացնող օրինագիծն ընդունելու կապակցությամբ: Ուսանողների կողմից ոգեւորությունն  ու հուզմունքն այնքան մեծ էր, որ արտահայտվել անգամ դժվարանում էին. «Ոչինչ ասել չեմ կարողանում, շատ հուզված եմ, կարծում եմ իմ ներկայությունն արդեն ամեն բան ասում է»,-ասում է 19-ամյա Անահիտ Պետրոսյանը:

21-ամյա պատմաբան Հայկ Կարապետյանը կարծում  է, որ սա լավ խաղադրույք էր Ֆրանսիայի նախագահի համար. «Առաջիկայում նախագահական ընտրություններ են եւ ամբողջ հայ համայնքը միանշանակ իր ձայնը կտա Սարկոզիին: Իհարկե ուրախ եմ ծրագիրը վերջնականապես հաստատվելու համար, բայց մեծ տուրք տալ եւ առավել եւս հետագայում հույս դնել Ֆրանսիայի վրա, պետք չէ»:

Երիտասարդների կողմից ակտիվությունը նկատվում էր դեռ կեսգիշերից: Համացանցը ողողված էր կարծիքներով եւ շնորհավորական խոսքերով: Այստեղ  ամեն բան կարծես թե իրար էր խառնվել. «Ես հասկանւոմ եմ, թե որքան կարևոր է այդ օրինագծի ընդունումը մեզ համար, ես ինքս էլ ուրախ ու շնորհակալ եմ, բայց նաև հասկանում եմ, որ այդ ամենը իրենք բարոյական արժեքներից ելնելով չեն արել, շնորհակալություն պետք է հայտնել, բայց ոչ այս աստիճան՝ երկրպագելու չափ, ցույցեր, կոչեր, նկարներ: Պետք է մենք մի փոքր էլ ազգային արժանապատվություն ունենանք, հպարտություն»,- ֆեյսբուքյան գրառումներից մեկում այսպես է արտահայտվել 20-ամյա Անուշ Եղիազարյանը:

26-ամյա թուրքագետ Իսկուհի Մինասյանը գտնում է, որ Թուրքիան ինչ որ առումով անակնկալի եկավ. «Իհարկե կարելի է ասել, որ սա խոսքի ազատության խախտում է, բայց դրա հետ մեկտեղ, մի՞թե հանցանք չէ նման հրեշավոր արարքը չդատապարտելը: Սա տեսակետներից մեկն է, բայց կա արդյոք այլ մոտեցում: Երբեք հասարակության լայն զանգվածները չեն իմանա իրական ու խոր նպատակները»,-ասում է նա:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031