Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում շուտով կմնան միայն ռուսնե՞րը

Հունվար 24,2012 18:58

Վահան Թումասյանը` աջից առաջինը, մտահոգված է Գյումրիի ապագայով:

Այսօր «Սիվիլիտաս» հիմնադրամի  փորձագետ Թաթուլ Հակոբյանը գյումրեցիներից կարծիք հարցրեց, թե ի՞նչ պետք է անել կյանքը մայրաքաղաքում չկենտրոնացնելու համար: «Ես շատ եմ սիրում Հայաստանում ման գալ, և ինչպես հայտնի գրողներից մեկն էր ասել` պիտի Հայաստանը իր մանրամասների մեջ սիրել (հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանն էր գրել` «Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է-խմբ.), բայց իմ տպավորությամբ  Հայաստանը նման է մեծ գլխով` փոքր ոտքերով երեխայի, գլուխը Երևանն է, ոտքերը` մնացածներ են: Հայաստանը ռազմավարական ապագա չի կարող ունենալ այս տեմպերով զարգանալու դեպքում , ամեն ինչ Երևան, ամեն ինչ Երևան… Մենք լսում ենք Հայաստանի վարչապետի հայրենասիրական մեկնաբանությունները, որ էստեղ տեխնոպարկ են սարքելու, ուրիշ քաղաքում ինչ-որ ֆինասական կենտրոն են բացելու: Նկատվու՞մ է դա, տեղից շարժվու՞մ է»-, հարցրեց Թաթուլ Հակոբյանը:

Ի պատասխան` «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն ասաց. «Ես որպես Գյումրու ավանդույթները սիրող մարդ,  դեմ եմ, որ մայրաքաղաքը բերեն Գյումրի` ավանդույթները չվերացնելու ու չփչացնելու առումով,, բայց մենք այնքան թասիբ չունեցանք, որ 23 տարվա մեջ գյումրեցի անօթևանին բնակարանով ապահովենք, որպեսզի  քաղաքը չդատարկվի, եթե մարդը տուն-տեղ ունենար, միգուցե չմտածեր քաղաքը լքելու մասին: Քաղաքում դաժան մթնոլորտ է ստեղծված, սոցիալական ծրագիր ենք անում, մարդիկ դրսից գյումրեցուն օգնում են, իսկ քաղաքում մոտ  50 մեծահարուստ կլինի` ոչ մի օգնություն»:

Բանախոսի կարծիքով, քաղաքի մեծահարուստները, գիտակցելով, որ այն դատարկվում է, իրենց բիզնեսը ծառայեցնում են ռուսներին.«Այս քաղաքում մեկը շքեղ հյուրանոց  է կառուցում, մյուսը գիշերային ակումբ ու հույսերը դնում են ռուսների վրա, այսինքն հաշվարկ են անում, որ դրանք կսպասարկեն Գյումրու ռազմաբազայի զինծառայողներին: Քաղաքի տնտեսական կառուցվածքը հարմարեցնում են ու հասցեագրում ռուսներին: Նույնիսկ ռուսական անուններն են  դնում` Ռոսիա և այլն: Քաղաքի պաշտոնյաները  գիտեն, որ եթե այսպես շարունակվի, երկրի իշխանությունը Գյումրիին այս աչքով նայի, անտեսի, շուտով քաղաքը կդատարկվի ու կմնան միայն ռուսները»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031