88 տարի առաջ`այս օրը, ծնվեց հայ մեծանուն գրող Պարույր Սևակը: Անին բանաստեղծի մեծ երկրպագու է, ինչպես ինքն է ասում`գիտի Սևակի գրեթե բոլոր բանաստեղծություները, ծանոթ է ստեղծագործություններին, նամակներին. «Սևակը իմ համար ուղղակի մարդ չի, գրող չի, ինքը ինչ-որ աստվածային տաղանդով ա օժտված: Ամեն անգամ իրա բանաստեղծություններից յուրաքանչյուրը կարդալով՝ նոր բան եմ հասկանում: Սևակով սկսում ու ավարտում եմ օրս, չկա գրական երեկո`նվիրված Սևակին, որ ես բաց թողնեմ»: Այսօր Սևակը համարվում է հայ երիտասարդների ամենասիրելի գրողը: Արմենն էլ հիշում է` հենց Սևակի բանաստեղծությունով էլ իր սիրո խոստովանությունն արեց ընկերուհուն. «Դու`երկու տառ, դու`հասարակ մի դերանուն: Եվ ընդամենն այդ քո երկու հատիկ տառով այս բովանդակ աշխարհին ես տեր անում»: Արդեն էս տողերից հետո տեսա, որ աչքերը լցվել են»: Համոզված է, որ այս տողերը իր կյանքում մեծ նշանակություն ունեցան:
Ավետը Սևակի մեծությունը գնահատել չի կարողանում, ասում է`անհնար է: Սևակին իր համար բացահայտել է մի քանի տարի առաջ ու սկսել ապրել նրանով: «Սևակը ոչ միայն հայ գրականության, այլև համաշխարհային գրականության եզակի դեմքերից է: Իր բանաստեղծությունները մտնում են սիրտդ, հոգիդ, ուղեղդ, քեզ փոխում են, դարձնում բարի, հոգատար, մարդասեր, սիրով լիքը: Ապրել, ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»: Հենց այս մտքով պետք է առաջնորդվեն աշխարհի բոլոր մարդիկ: Սիրեք և կարդացեք Սևակ: Նա մեծություն է»:
Լիլիթ Սարգսյան