Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքին վերաբերող լուսանկարները տարածած Կարեն Արայանի դատավարությունը: Այն ընթանում է դռնփակ կարգով՝ դատավոր Մխիթար Պապոյանի գլխավորությամբ:
Դերասանուհին չի ներկայացել: Նիստին ներկա էին Անժելա Սարգսյանի գործընկերները, որոնք որպես վկա են հրավիրվել, ու չցանկացան խոսել:
Կարդացեք նաև
Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Կարայանը եւս հրաժարվեց խոսել` պնդելով, որ բոլոր հարցերի պատասխանները Անժելա Սարգսյանի մոտ են. «Ոչ ցանկություն, ոչ էլ տրամադրություն ունեմ խոսելու: Պարզապես ի վիճակի չեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ