Լրահոս
Օրվա լրահոսը

Պրեսկոտը չէր եկել ՀՀ վերաբերյալ քննարկմանը

Հունվար 24,2012 16:58

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի այսօր գումարված նիստի օրակարգում 12-րդ հարցը  Հայաստանն էր: ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողը պետք է բանավոր հաշվետվություն ներկայացներ հունվարի 16-17-ը Երեւան կատարած փաստահավաք այցի վերաբերյալ:

Սակայն ինչպես «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ է՝ քննարկումը հետաձգվեց, քանի որ Ջոն Պրեսկոտը չէր եկել:

Ըստ ամենայնի, Հայաստանի վերաբերյալ այս քննարկումը տեղի կունենա Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ նիստում, որը կայանալու է մարտի 13-ին՝ Փարիզում:

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031