Կոռուպցիայի առումով Հայաստանը փոքր-ինչ նահանջ է արձանագրել: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում, անդրադառնալով Հերիթեյջ Ֆոունդեյշնի ցուցակում մեր երկրի վարկանիշի նվազմանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ առհասարակ վարկանիշներ տրվում են մի քանի կազմակերպությունների կողմից, սակայն ՀՀ-ի համար առաջատար է ՀԲ Doing business-ի գնահատականը, որի հրապարակած տվյալների համաձայն, 5-6 կետով առաջընթաց ենք արձանագրել:
Հերիթեյջ Ֆոունդեյշնի դեպքում, ըստ պարոն նախարարի, մեր երկիրը գտնվում է Նորվեգիայի հարեւանությամբ, իսկ 1-2 տեղը ընդամենը տեխնիկական չափանիշների խնդիր է: